
«Երկար եմ մտածել, թե ինչ կարելի է մաղթել Կորոտչենկոյին, Ժուրավլյովին, Մարկովին…, ովքեր, որպես իրենց ուղեղի համար քսուք, օգտագործում են Բաքվի մազութը…». Դենիս Դվորնիկով

Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արցախի (հայկական Լեռնային Ղարաբաղի) անկումը Ռուսաստանին աղետի առաջ կկանգնեցնի և ոչ միայն:
Ծայրահեղ տխուր է հետևել նրան, թե ինչպես կարծես թե խելացի մարդիկ, ովքեր ունակ են վերլուծություններ կատարել ու կանխատեսումներ, անտարբեր հետևում են, թե ինչպես է 150 000-անոց քրիստոնեական Արցախը մինչև վերջ կռվում ահաբեկիչներով համալրված բազմամիլիոնանոց նեոօսմանական խաժամուժի դեմ: Առավել ևս, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը մտավ Սիրիական թեմայի մեջ հենց այն բանի համար, որ թույլ չտա՝ տականք մարդակերների մատրիցան իր ցանցը ծավալի ու զարգացնի:
Սովորական ռուս մարդուն ներշնչում են, որ Արցախում պատերազմը մեր կանֆլիկտը չէ: Զանազան տեղեկատվական անցքերով մարդկանց ուղեղն է մտցվում այն մարսելիքը, որ մենք չափից առավել հզոր ու մեծ ազգ ենք, որ ընտրություն կատարենք ինչ-որ տեղ Կովկասյան լեռնաշղթայից անդին եղած հատվածում:
Մենք այսօր նույնիսկ երևակայել չենք կարող, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, դեռ որքան կփչեն այդ ոսկե ատամներով դոդոշին, որն ակնհայտորեն հակառուսական, հակառուսաստանյան արյունոտ յաթաղանով պարեր է կատարում: Կարելի է չսիրել պայմանական Փաշինյանին ու չհասկանալ հրաշալի հայկական մշակույթի ողջ պերճանքը, բայց ինչպե՞ս բացատրել ամենագլխավոր բնազդի խլությունը՝ սեփական երեխաների անվտանգության պաշտպանությունը:
Երկար եմ մտածել, թե ինչ կարելի է մաղթել Կորոտչենկոյին, Ժուրավլյովին, Մարկովին ու մնացած գործիչներին, ովքեր որպես իրենց ուղեղի համար քսուքներ՝ օգտագործում են Բաքվի մազութը: Ես մաղթում եմ, որ նրանց երեխաները, թոռներն ու ծոռները սովորեն ադրբեջանական դպրոցներում ու մանկապարտեզներում, որ բոլոր մանրամասնություններով վայելեն ադրբեջանական հետամնաց գյուղերի կենցաղային մշակույթի ողջ շքեղությունը: Անդադար…Ամբողջ հոգով ու ոգով…Ոչ թե որպես զբոսաշրջիկներ, ովքեր Կասպից ծովի ափին բուտիկներից առևտուր են անում ու թառափ վայելում, այլ իսկապես, ապրելով…Հասկանում եք, չէ՞…»
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը