Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»:
Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն: Բայց սիրահարները պետք է ապացուցեն, որ նրանք առնվազն վեց ամիս հարաբերությունների մեջ են եղել, գրում է Reuters-ը:
Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է՝ Ռուսաստանը գիտի, որ գազի հիմնական մատակարարն է, Հայաստանը չունի էներգետիկ այլընտրանք և չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ գինը չի գոհացնում Հայաստանին, «Գազպրոմ»-ն այդ շուկան արդեն գրավել է, դրան գումարվում են քաղաքական խնդիրներ, և ստացվում է այն, որ չի հաջողվում այլ գին պայմանավորվել։
Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ գազի գինը սահմանին պետք է վերանայել և, մասնավորապես, սահմանել գնագոյացման կանոններ, որոնք հնարավորություն կտան կանխատեսել գազի գինը սահմանին նաև երկարատև հեռանկարում:
Փառնակ Շիշիկյանը մի հերոս զեյթունցի է, որը Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Նրա անունը հայտնի չէ հայերի մեծ մասին, ուստի արժե ուշադրությունը սևեռել նրա կյանքի ու բարի գործերի վրա։ Նա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հովտաշատ գյուղում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 713 հազարից:
Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից:
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի համակարգված բնաջնջման քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երիտթուրքերը թուրքական ազգային պետության կերտման իրենց ծրագրերում ձեռնամուխ եղան այն գաղափարի իրացմանը, որի նպատակը կործանումից Օսմանյան կայսրության փրկությունն էր։ Այդ փրկությունը, սակայն, նրանք տեսնում էին կայսրության համընդհանուր թրքության և ազգային միատարրության ապահովման մեջ։ Ճակատագրի բերումով և նաև գործող ծրագրի համաձայն՝ այդ քաղաքականության գլխավորը զոհը դարձավ հայ ժողովուրդը։
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:
Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:
Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին:
Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 617 հազարից:
Մայիսի 18-22-ն Ադրբեջանի բանակն անցկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը։ Տվյալ զորավարժությանը ներգրավված հիմնական ցամաքային միավորը 2-րդ կորպուսն էր, ինչը ենթադրում է Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների ուղղությամբ հարձակողական գործողությունների խաղարկում: Ըստ «Ռազմինֆո»-ի, նման զորավարժություններ խաղարկվում են բոլոր ուղղություններով, օրինակ՝ այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժության հիմնական ցամաքային միավորն 1-ին կորպուսն էր, որը տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ: Ավելին՝ գրեթե նույնն էր պատկերը նաև անցյալ տարի, երբ մայիսի 20-24-ը զորավարժություն էր ընթանում 2-րդ կորպուսի կազմով:
Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝ 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:
Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:
Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն: