Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի դադարեցման վերաբերյալ հարցին:
Ռուսաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ոչ մի դեպքում չի ցանկանում ազդել այդ երկրի նախագահական ընտրությունների վրա, բայց իրեն իրավունք է վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի NDR հեռուստաընկերությամբ հեռարձակվող Extra3 ծրագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգ է հրապարակել` կապված նրա կողմից վերջին շրջանում Եվրոպայի հասցեին հնչեցվող նացիստական ու ֆաշիստական մեղադրանքների հետ:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո:
Մի կին է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:
Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով:
Բուլղարացի կամավորները թուրքբուլղարական սահմանին պատ են կառուցում, այդպիսով ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայի Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ:
Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է աջակցելու:
Ճապոնիայում ինքնասպանությունների պատճառով տնտեսական վնասը տարեկան կազմում է ավելի քան 459 մլրդ իեն (շուրջ 4,1 մլրդ դոլար):
NASA-ն կատարել է RS-25 արդիականացված շարժիչի կրակային փորձարկում, որը կտեղակայվի SLS (Space Launch System) լուսնամարսյան գերծանր հրթիռի առաջին աստիճանի վրա։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել է Ռուսաստան, հայտարարել է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները:
Կլիմայի փոփոխության խնդիրը խորանում է եւ աննախադեպ սպառնալիք է ներկայացնում մարդկության խաղաղ գոյության ու բարգավաճման համար:
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը:
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում:
Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իր երկրի տարածքում բնակվող թուրքերին մասին տվյալներ հավաքելու առնչությամբ:
Լոնդոնի հիվանդանոցում մահացել է մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ:
Լոնդոնի բնակիչները եւ հյուրերը մարտի 23-ին հավաքվել էին Թրաֆալգարյան հրապարակում՝ հարգելու ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը, որը տեղի է ունեցել նախօրյակին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի տակ:
Արվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այս մասին ասված է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով:
Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերի խոսքերով. «Ըստ հետախուզական ծառայությունների՝ահաբեկչական խմբավորումները շարունակում են թիրախավորել կոմերցիոն ավիաընկերությունները՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:
Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավարներից մեկը համարվող Ջամիլ Բայըքը, ով գտնվում է Քանդիլում, սպառնացել է Թուրքիայում սպասվող հանրաքվեի ժամանակ «Այո» քվեարկել ցանկացող քրդերին և նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել:
«Զարմանալի չէ, որ չկա մեծ առաջընթաց, երբ դիվանագիտությունն այսքան փոքր արդյունքների է հասնում։ ԼՂ հակամարտության գոտում վակուում է ձևավորվել, որը կլցվի կամ բանակցություններով, կամ սպառնալիքով, կամ պոտենցիալ ռազմական գործողությամբ»։
Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում Արցախի մասին հոդված է հրապարակվել՝ վերնագրված «Լեռնային Ղարաբաղ՝ հյուսիսային շփման գծում»։
Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել ԱստանաԵրևան ուղիղ չվերթները:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համագործակցում է Երևանի իր գործընկերների հետ՝ կապված Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի փոխադրման փորձի գործի հետ: