Երևանը պատրաստ է դեսպաններին ցույց տալ Ղարաբաղում գերեվարված զինյալներին. Ալեն Սիմոնյան. ТАСС

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանի անձամբ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինյալներին: Այս մասին ուրբաթ ТАСС-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ այսօր ապացուցած է, որ Ղարաբաղում գործում են ահաբեկիչներ:

«Մենք գերեվարված զինյալներ ունենք Սիրիայից և Լիբիայից, որոնք ամեն բան պատմում են։ Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն ընձեռել շփվելու ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված ահաբեկիչների հետ: Ես, որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ կստանձնեմ նման հանդիպում կազմակերպելու հանձնառությունը»,- ասել է Սիմոնյանը, ով խնդիրը քննարկելու համար այսօր մեկնել է Մոսկվա։

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը վստահ է, որ Արցախն այսօր դարձել է դարպաս, որի միջոցով ահաբեկիչները փորձում են հասնել աշխարհի տարբեր անկյուններ, այդ թվում՝ Ռուսաստան. «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, դա բոլորի վրա կանդրադառնա: Բայց ոչ ոք մեզ չհավատաց: Այն, ինչ այժմ կատարվում է Ավստրիայում, Ֆրանսիայում, պատահական չէ, վստահեցնում եմ ձեզ»:

Քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի:

Տեսանյութեր

Լրահոս