ԱՄՆ փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով պաստառներ, դրոշներ
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. « Խաղաղություն՝ Հայաստանին»:
Այս նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է: