ՄԻԵԴ-ը նշել է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված բազում հարցեր (ներառյալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը) գտնվում են Դատարանի իրավասություններից դուրս

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն առնչվող միջպետական գանգատների շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու մասին:

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբջանի գործով, Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, որով կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողույթուններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ է արել կողմերին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես կյանքի իրավունքի և խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի արգելքի մասով:

✅ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով, կրկին որոշել է կիրառել Դատարանի միջանկյալ միջոց` այս անգամ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են քաղաքացիական անձանց Կոնվենցիայիայով ապահովվող իրավունքների խախտմանը և հարգել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները:

✅ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մեկ այլ դիմում է ներկայացրել՝ հիմնականում Ադրբեջանին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տալու մեջ` ռազմագերիների և հակամարտության ընթացքում գերեվարված այլ անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասով: Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի կառավարությունը իր հերթին դիմում է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մասնավորապես բարձրացնելով տարածքային ամբողջականության (հայկական զորքերի դուրսբերում, Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությանը ֆինանսական եւ ռազմական աջակցության դադարեցում, կամավորական ջոկատների ուղարկման դադարեցում – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) և քաղաքացիական օբյեկտների հարձակման երթարկվելու հարցերը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ բարձրացված բազում հարցեր (ներառյալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) գտնվում են

Դատարանի իրավասություններից դուրս: Ինչ վերաբերում է անհատների Կոնվենցիայով ապահովվող իրավունքներին, ՄԻԵԴ-ը վերահաստատել է սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները, որտեղ ոչ միայն նշվում է քաղաքացիական բնակչության իրավունքների մասին, այլև կոչ է արվում ներգրավված կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Վերջինս վերաբերում է նաև այն անձանց կոնվենցիոն իրավունքներին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ նրանց, ում իրավունքները այլ կերպ կարող են խախտվել։

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը, վերահաստատելով, որ իր իրավասության ներքո գտնվող հարցերը արդեն ներառված են կիրառված միջանկյալ միջոցների մասին որոշումներում, նոր ընդհանուր բնույթի միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի գտել:

✅Ինչ վերաբերում է առանձին գերիների վերաբերյալ ներկայացված դիմումներին, որոնք ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարության կողմից այնպես էլ անհատական դիմումների տեսքով, Դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և պատասխանող կողմին (Ադրբեջանին – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել, եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում և արդյոք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման:

ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային այլ մեխանիզմների առկայության մասին եւ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվորեն կիրառել դրանք»։

#HumanRights
#ECHR
#RuleofLaw
#IHL»։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ

Տեսանյութեր

Լրահոս