Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ հարձակում իրականացրած ահաբեկիչ Ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է առանց հանցակիցների, մարտի 26-ին BBC News-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
«Որպես տարբեր կրոններ ներկայացնող միացյալ համայնք, մեր բարոյական պարտքն է ընդվզել անարդար օրենքների դեմ: Այն ինչ մեր ընտանիքների հետ է տեղի ունենում՝ սխալ է», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ գտնում է ՊԻԿՈ ազգային կենտրոնից Ռրիչարդ Մորալեսը:
«ԵՄ-ի պատմության մեջ շատ են եղել կարևոր որոշումներ, որոնք սկզբնական փուլում մեծապես աչքի չեն ընկել, և որոնց մեկնարկը տրվել է առանց հանրային մեծ աղմուկի։ Նման համաձայնագրերի հավաստիությունը բացահայտվում է տարիներ անց, քանի որ դրա իրականացման գործընթացն է հաշվի առնվում»։
Համագործակցության լավ հարթակ կարող է լինել նաև ԴԱԵՇ-ի դեմ պայքարը: Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Իսլամական պետության դեմ վճռական պայքարի և այն ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Այս հարցում ԱՄՆ-ը և Իրանը կարող են լինել դաշնակիցներ:
«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:
Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների:
Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
Եվրամիությունը գործել է սխալներ, սակայն եկել է ժամանակը ավարտելու կիսատ թողածը, և դրա համար լավ հիմք կա:
«Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:
Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «AHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս անգամ արգելք է սահմանվել դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանման համար:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը չի քննարկել Անկարային չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցը:
Վենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից:
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված այդ երկրում բնակվող թուրքերի դեմ իրականացվող լրտեսական գործունեության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոյին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ:
Երաժիշտը 91 տարեկան էր:
«Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարեւոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», – ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել.
Անցած օրվա ընթացքում Եմենի հարավում կառավարական ուժերի և հոուսիթների միջև բախումների հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ:
ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի նյութական բեռներից բացի, որոնք ներկայումս առանց մաքսային պատնեշների սահմաններ են անցնում, ստեղծեն նմանատիպ պայմաններ նաև թվային դաշտում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին լուրերը:
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պատգամավորների, պաշտոնյաների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում:
Ներկայիս փաստաթուղթը տարբերվում է նախորդից հետևյալով՝ ինչը քաղաքականն էր ԱՀ-ի ժամանակ, գրեթե նույն ձևով առկա է այս համաձայնագրում, ինչն այլն էր՝ նույն կերպ առկա է, տնտեսական բլոկի հետ կապված՝ կա տարբերություն։ Առանձին վերցրած տնտեսական բլոկը ասոցիացման կարելի էր բաժանել երեք հատվածի՝ առաջին՝ ոչ մի հակասություն չկար ԵՏՄ-ի հետ, երկրորդ հատվածում ստեղծվում էր հակասություն մեր ստանձնած պարտավորությունների հետ ԵՏՄ-ում, սա դուրս է եկել, երրորդ հատված, որտեղ կար մեկնաբանման և քննարկելու խնդիր, միանշանակ չէր, սա հենց այն հատվածն էր, որի վրա կենտրոնացած էին բանակցությունները։
Բուլղարիայի իշխանություններն արգելել են թուրք լրագրողների մուտքը երկիր` լուսաբանելու մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մերձավորարեւելյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը հարկավոր է շարունակել, «երկու պետությունների» սկզբունքի խելամիտ այլընտրանք չկա:
Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է ցանկացած պահի ի հայտ գալ, դրա համար անհրաժեշտ է միշտ զգոն լինել և դրա դեմ քայլեր ձեռնարկել: Այս մասի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակված Է հեռուստաընկերության կայքում:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: Այդ մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի դադարեցման վերաբերյալ հարցին: