Աշխատանքային միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել է գրեթե մեկ քառորդով
Ռուսաստանում աշխատող աշխանքային միգրանտների թիվն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել է գործնականում մեկ քառորդով եւ կազմել շուրջ 1,8 միլիոն մարդ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է «Իզվեստա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության վիճակագրական հաշվետվությունը:
«Ռուսաստանում աշխատող օտարերկրացիների թիվը, ՆԳ նախարարության սեպտեմբերի 30-ի տվյալներով, կազմել է գրեթե 1,8 միլիոն մարդ: Ուղիղ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 22,5 տոկոսով ավելի բարձր եւ կանգնել ավելի քան 2,3 միլիոնի մանկարդակի վրա»,-ասվում է հրապարակման մեջ:
Գերատեսչությունում ճշտել են, որ կրճատումը տեղի է ունեցել օտարերկրացի աշխատողների բոլոր կատեգորիաներով:
26 տոկոսով նվազել է Ռուսաստանում աշխատող Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների թիվը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 333 հազար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նրանց թիվը 450 հազարից ավելի էր, նշվում է հոդվածում:
ՌԴ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունում, որը համակարգում է Ռուսաստանում աշխատողների ներգրավման բաժնեչափերը, թերթին պարզաբանել է, որ օտաարերկրացի աշխատողների մեծ մասը կազմում են առանց այցագրերի քաղաքացիները: Նրանց հաշվառումը եւ աշխատանքային գործունեությունը կանոնակարգում է ՆԳ նախարարությունը. նրանք առավելապես ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի քաղաքացիներ են:
Դրա հետ մեկտեղ, աշխատանքի նախարարության տվյալներով, ամենից շատ օտարերկրյա քաղաքացիներ այցագերի հիման վրա Ռուսաստան աշխատելու են ժամանում Չինաստանից, Վիետնամից, Թուրքիայից, Հնդկաստանից եւ Սերբիայից, գրում է «Իզվեստա»-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: