Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողների հետ զրույցում:

«Շուտով Ջո Բայդենը փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», – ասել է Փելոսին:

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում:

Ընդ որում` հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում, և սպասում են, թե երբ դա կանի մեկ ուրիշը, օրինակ՝ նրա դուստրը՝ Իվանկան կամ փեսան ՝ Ջարեդ Քուշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30