Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։
Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։
Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լեւաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ):
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:
Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով:
Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին:
Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Ինձ համար պարզ չէ, թե ինչու Ռուսաստանին չի հաջողվել կատարել իր պարտավորությունը: Ես հեռու գնացող եզրահանգումներ չեմ անի, սակայն, անշուշտ նրանք ձախողել են աշխատանքները կամ ուղղակի խաղալիք են դարձել սիրիացիների ձեռքում»:
Բրիտանացի հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտորներ՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ։
«Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա»:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 350 հազար մարդ դարձել է փախստական:
Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած:
«Վերջին ահաբեկչությունը մինչ այս Եգիպտոսում եղած ահաբեկչություններից տարբերվում է նրանով, որ այս անգամ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, Եգիպտոսում ունենք հայկական համայնք: Այսօր կարող ենք ասել, որ այնտեղ կոնկրետ հայերի դեմ միտված գործողություններ չկան, պարզապես հավանականությունը, որ հայերը կարող են հայտնվել ահաբեկչության թիրախում, նույնն է, ինչպես մնացած եգիպտացիների դեպքում»,-ասաց արաբագետը:
Ընդլայնված նիստին մասնակցում են ԱՄՆ-ի , Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները:
«Տապալվեց ռուսական ողջ միջամտությունը և գործողությունները Սիրիայում, քանի որ ամերիկյան ինտերվենցիան բացահայտեց ռուսական պրոպագանդայի սնանկությունը։ Զարմանալի է, որ ամերիկյան թևավոր հրթիռները կարողացան թիրախավորել «Շայարթ» ավիաբազան այն դեպքում, երբ այն օգտագործվում էր նաև ռուսական ուժերի կողմից»:
Նիլ Գորսաչը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի 113-րդ անդամի պաշտոնը:
«Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ:
«Թրամփին Վաշինգտոնում մեղադրում էին ռուսամետության մեջ, շատերը նրան համարում էին Մերձավոր Արևելքում ՌԴ քաղաքականությունն ընդունող գործիչ, սակայն տեսանք, որ նրա հաջորդիվ հայտարարություններն ավելի կտրուկ էին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով նույնպես համարվում էր Կրեմլի մարդը, մեղադրեց ՌԴ-ին, որ չի կարողացել վերահսկել Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը»,-ասաց նա:
Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանին հարված հասցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Մոսկվան չի քննարկում Սիրիայի ներկայիս նախագահ Բադար Ասադին պաշտպանելուց հրաժարվելու տարբերակը որպես ԱՄՆ-ի հետ Սիրիայի շուրջ ավելի ընդգրկուն գործարքի բաղադրիչ:
Պյոտր Սվիտալսկին մեծ հույսեր ունի, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի քաղհասարակության զարգացման ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում:
Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված է:
Եգիպտոսի կառավարությունը կարգադրել է 100հազարական եգիպտական ֆունտ (ավելի քան 5,5 հազար դոլար) վճարել ապրիլի 9-ին երկրի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքներում կատարված ահաբեկչական գործողություննեի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին:
Շվեդիան ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպեով հարգել է Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը։