Բաժիններ՝

Բայդենի օգնականը հնարավոր է համարել ԱՄՆ-ի վերադարձն Իրանի հետ միջուկային գործարքին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ վերադարձը՝ որպես հիմք Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջը հետագա բանակցությունների համար: Դեկտեմբերի 7-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ջեյք Սալիվանը, որին Բայդենն առաջադրել է ազգային անվտանգության գծով նախագահի օգականի պաշտոնին:

«Ես կարծումեմ, որ դա իրագործելի եւ իրականանալի է»,- նշել է Սալիվանը՝ պատասխաելով համապատասխան հարցին: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքի մասնակիցների կազմ եւ տնտեսական պատժամիջոցների վերացումը, որոնք Թեհրանի նկատմամբ սահմանել է հանրապետական Թրամփի վարչակազմը, հիմք կդնեն ավելի լայն թեմատիկայով «հետագա բանակցությունների» համար: Սալիվանը կարծում է, որ տնտեսության բնագավառում ԱՄՆ-ի մրցունակության մեծացումը հիմք է այնպիսի ուղղություններով Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգծի ձեւավորման համար, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունների բարենորոգումը, դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապանդումը եւ այնպիսի մրցակիցներին դիմակայումն, ինչպիսին Չինաստանն է:

«Մենք պատկերացնում ենք այն բանաձեւը, որը գործել է անցյալում՝ ապահովելով մասնվոր հատվածի արմատական աճը եւ նորաստեղծությունների զարգացումը մեր երկրում»,- նշել է նա: «Այդ դեպքում հիմնարար չափանիշ է դառնում միջազգային տնտեսական քաղաքականությունը՝ կենտրոնացված աշխատատեղերի ստեղծմանը եւ աշխատանքի վարձատրության բարձրացմանը Միացյալ Նահանգնեում»,- հավելել է Սալիվանը:

Նա խոստովանել է, որ Բայդենի վարչակազմը հեռանկարային է համարում հետեւողականորեն զարգացնել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման միայն Թարմփի ուղեգծը: «Մենք հույս ունենք ամրապնդելու, խորացնելու եւ ընդլայնելու Իսրայելի եւ արաբական պետությունների հարաբերությունների նորմալացումը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս