Ֆրանսիան հաղորդել է թռչնագրիպի բռնկման մասին

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել է H5N8 թռչնագրիպի բարձր ակտիվությամբ վիրուսի բռնկման մասին, որը տեղի է ունեցել երկրի Լանդայի հարավարեւմտյան դեպարտամենտի 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում:

«ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է H5N8 վիրուսով վարակումը Բենես-Մարեմն կոմունայի (Լանդայի դեպարտամենտ) 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում, որտեղ դեկտեմբերի 5-ին արձանագրվել է բարձր անկում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Խոսքը Ֆրանսիայում առաջին վարակված ֆերմայի մասին է՝ նոյեմբերի կեսերին երկրի զոոխանութներում H5N8 վիրուսի հայտնվելու պահից ի վեր: «Այդ H5N8 վիրուսը, որը չի փոխանցվում մարդուն, Եվրոպայի վայրի բնության մեջ ակտիվորեն տարածվում է չվող թռչունների միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031