Բիլ Գեյթսն սպասում է, որ COVID-19-ի դեմ վեց պատվաստանյութեր հասանելի կլինեն մինչև գարուն

Կորոնավիրուսի դեմ վեց արտադրող ընկերությունների պատվաստանյութեր կարող են օգտագործման համար հավանության արժանանալ եւ պատրաստ լինել մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը:

Այդ մասին հայտարարել է Բիլ Գեյթսը Singapore FinTech Festival խորհրդաժողովում իր առցանց ելույթում, որը հրապարակվել է CNBC International TV-ի YouTube-ալիքում: «Ես սպասում եմ, որ մոտավորապես վեց պատվաստանյութերի հավանություն կտրվեն 2021 թվականի առաջին եռամսյակում»,-հայտարարել է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք նա ունի կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստման վերաբերյալ:

Գեյթսի խոսքով՝ կարող են հավանության արժանանալ AstraZeneca, Johnson & Johnson, Novavax, Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը: Նա չի նշել վեցերորդ պատվաստանյութի արտադրող ընկերության անունը: Գեյթսը հույս է հայտնել, որ 2021 թվականին պատվաստանյութի ի հայտ գալը թույլ կտա մինչեւ 2022 թվականը հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:

Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 2-ին դարձավ առաջին երկիրը, որը զանգվածային կիրառման համար բոլոր կլինիկական փորձարկումներն ավարտելուց հետո հավաստագրել է Pfizer/BioNTech-ի (ԱՄՆ եւ Գերմանիա) արտադրության պատվաստանյութը: Դեկտեմբերի 8-ին երկիրն սկսել է COVID-19-ի դեմ լայն պատվաստումները: Առաջին ներարկումն ստացել է Քովենթրիի 90-ամյա մի բնակչուհի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս