Բաժիններ՝

ԱՄՆ-ը Տաջիկստանին և Թուրքմենստանին ներառել է կրոնական ազատությունները խախտողների ցուցակի մեջ

ԱՄՆ-ը Տաջիկստանին եւ Թուրքմենստանին ներառել է այն տասը երկրների ցուցակի մեջ, որոնք հատուկ մտահոգություն են առաջացնում կրոնական ազատությունների խախտման բնագավառում:

«Միացյալ Նահանգները Բիրմային, Չինաստանին, Էրիթրեային, Իրանին, Նիգերիային, ԿԺԴՀ-ին, Պակիստանին, Սաուդյան Արաբիային, Տաջիկստանին եւ Թուրքմենստանին առանձնացնում է որպես երկրներ, որոնք հատուկ մտահոգություն են առաջացնում 1998 թվականի միջազգային կրոնական ազատությունների վերաբերյալ օրենքի սահմանումներին համապատասխան՝ դրա մեջ մտցված ուղղումներով, քանի որ մասնակցում կամ հանդուրժում են դավանության ազատության «սիստեմատիկ, շարունակվող, աղաղակող խախտումը»,-ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հաղորդագրության մեջ, որը տարածվել է պետական դեպարտամենտի կողմից:

Մինչդեռ Սուդանը եւ Ուզբեկստանը բացառվել են հատուկ դիտարկման ցուցակից՝ «զգալի, կոնկրետ առաջընթացի հիման վրա, որին նրանց կառավարությունները հասել են վերջին տարվա ընթացքում»,-հայտարարել են պետդեպարտամենտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031