Բաժիններ՝

Չինաստանը մոտ ժամանակներս կհայտարարի ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Չինաստանի կառավարությունը մտադիր է տեսանելի ապագայում հայտարարել կոշտ հակամիջոցների մասին ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 14 չինացի խորհրդարանականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների: Դեկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցոէւմ այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:

«Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ չեղյալ հայտարարելու իր սխալ որոշումը, դադարեցնելու միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին եւ վերջ տալու վտանգավոր եւ սխալ ուղիով շարժվելուն: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի մյուս գործողություններին, ապա Չինաստանը կընդունի վճռական հակամիջոցներ եւ հաստատակամորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտագությունը եւ զարգացման շահերը»,- նշել է նա:

Պլանավորվող պատժամիջոցների բնույթը պարզաբանելու՝ լրագրողների խնդրանքին դիվանագետը պատասխանել է, որ դրանք շուտով կհրապարակվեն: «Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա բոլորին խդրում եմ փոքր-ինչ սպասել: Մենք այդ մասին կհայտարարենք հարկ եղած ժամանակ»,- հայտնել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս