
Հնդկաստանի արևմուտքում տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել է 164-ի

Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել է: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել է այդ նահանգի Տուժածների օգնության եւ ռեաբիլիտացիայի դեպարտամենտը:
«Ստացվել 1 տեղեկատվություն մահվան 164 դեպքերի, 25 564 գլուխ ընտանի կենդանիների անկման մասին: Ընդհանուր առմամբ 56 մարդ վիրավորվել է, իսկ եւս հարյուրը համարվում է անհայտ կորած 1 028 տուժած գյուղերում»,- ասված 1 դեպարտամենտի տարածված հաղորդագրության մեջ: Շուրջ 229 հազար մարդ տարահանվել է, իշխանությունները կազմակերպել են 259 ճամբար փախստականների օգնության եւ ժամանակավոր տեղավորման համար:
Հուլիսի 16-ին The Times of India թերթը տեղեկացրել էր 129 զոհվածների եւ ավելի քան 80 անհայտ կորածների մասին:
Մուսոնային տեղատարափ անձրեւները հարուցել են հեղեղումներ, սողանքներ եւ շենքերի փլուզումներ Մահարաշտրայի նահանգի մայրաքաղաք Մումբաիում, ինչպես նաեւ Ռայգադի, Ռաթնագիրի, Փալգհարի, Թանեի, Սինդհուդուրգի, Քոլհափուրի, Սինգալիի եւ Սաթարայի օկրուգներում: Փրկարարական աշխատանքներին ներգրավված են Հնդկաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներն ու ուղղաթիռները: Ինչպես հայտնել է Daijiworld պորտալը, Մահարաշտրայի որոշ շրջաններում անցած շաբաթ տեղացել են մինչեւ 600 միլիմետր անձրեւներ: Մասնագետների գնահատմամբ՝ այդքան ուժգին անձրեւներ նահանգում առաջին անգամ արձանագրվել են մոտավորապես 40 տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: