Թալիբներն ավելի քան 40 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանում
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները քանդել են գավառի սպանված բնակիչների տները:
Բացի դրանից, Ariana News հեռուստաալիքը հայտնել է Քաբուլում անվտանգության պետական ուժերի հինգ ներկայացուցիչների սպանության մասին: Ըստ ոում նշվում է, որ մահվանից առաջ սպանվածներին խոշտանգել են: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Այդ ֆոնին Իսլամական Հանրապետությունում դիտվում է իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժան զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություննեով: Շարժման ներկայացուցիչերի պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: