Բաժիններ՝

ԱՄՆ-ում աճուրդի է դրվել այն զենքը, որով սպանել են ավազակ Բիլլի Քիդին

Ատրճանակը, որով սպանել են Վայրի Արեւմուտքի ժամանակների ամերիկացի ավազակ Բիլլի Քիդին, օգոստոսի 27-ին աճուրդի կդրվի Լոս Անջելեսում, հուլիսի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bonhams աճուրդային տունը:

Շերիֆ Փետ Գերետի «Կոլտ» ատրճանակը, որը 1881 թվականին սպանել է Բիլլի Քիդին, աճուրդային տան մասնագետները գնահատում են 2 – 3 միլիոն դոլար: Այն Տեխասի նահանգից Ջիմ եւ Թերեզա Էռլների հավաքածուի մի մասն է, որոնք շուրջ 50 տարի հավաքել են Վայրի Արեւմուտքի ժամանակների հրազեն եւ այլ կուլտային առարկաներ: Ջիմ Էռլը մահացել է 2019 թվականին, եւ այժմ նրա ընտանիքը որոշում է ընդունել վաճառել հավաքածուն: Բիլլի Քիդը հետախուզման մեջ էր Արիզոնայի եւ Նյու Մեքսիկոյի նահանգներում ութ մարդու սպանության համար:

Շերիֆ Գերետը բազմաթիվ ամիսներ տեւած հետապնդումից հետո նրա հետքը գտել է Ֆորտ Սամներ բնակավայրի (Նյու Մեքսիկոյի նահանգ) ռանչոյում եւ նրան գնդակահարել է 1881 թվականի հուլիսի 14-ին: Այդ պատմությունն արտացում է գտել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փետ Գարետը եւ Բիլլի Քիդը» (1973) եւ «Երիտասարդ հրաձիգներ» (1988): Աճուրդում մյուս լոտերի թվում է նաեւ Բիլլի Քիդի երկփող հրացանը, որով նա զինված է եղել 1881 թվականի ապրիլին Նյու Մեքսիկոյի նահանգի դատարանի շենքից փախուստի ժամանակ: Լոտի գահատման արժեքը կազմում է 200 հազարից մինչեւ 300 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս