Բաժիններ՝

Աֆղանստանի զինված ուժերը «Թալիբան» շարժման 187 զինյալների են ոչնչացրել մեկ օրում

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալների, եւս 112-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրն Աֆղանստանի զինված ուժերը «մարտական գործողություններ են իրականացրել Քունարի, Լոգարի, Ղազնիի, Հոստի, Քանդահարի, Ուրուզգանի, Ֆարյաբի, Բալխի, Ջաուզջանի, Սամանգանի, Հիլմենդի, Թախարի, Քունդուզի, Բաղլանի եւ Քապիսայի նահանգներում»:

Բալխի նահանգում ԱՊԱԱՈՒ-ի զորամասերը թալիբներից հետ են գրավել Քալդարի շրջանը, որտեղ գտնվում են Հայրաթոն քաղաքը եւ ռազմավարական տեսակետից կարեւոր կամուրջ, որն Աֆղանստանը կապում է Ուզբեկստանի հետ: Հետ են մղվել թալիբների գրոհները Դարա Ֆարոխ Շահի եւ Դարա Քալանի շրջանների վրա Քապիսայի նահանգում: Ֆարյաբի նահանգում ոչնչացվել է թալբների հատուկ նշանակության ուժերի հրամանատարներից մեկը՝ Քարի Հայաթուլլան: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով: Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից:

Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս