ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին:
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:
8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի՝ չազդարարելով այդ իրադարձությունը:
Չինաստանի Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը բարձրդասարանցիներին ծեծել է դասական պոեզիան վատ իմանալու համար:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր կայքում կազմակերպել է հարցում «Օրվա մութ ժամերին ո՞ր ազգության ներկայացուցչին հանդիպելուց եք դուք վախենում» վերտառությամբ։
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան:
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն:
Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին:
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը:
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով:
Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար:
Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 7-ին Բաքվում առաջին հանդիպումը կանցկացնեն այն ժամանակվանից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում: