«Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է». Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում:

Ավստրիայի կանցլերը Եվրամիությանը նախազգուշացրել է ներգաղթի նոր ալիքի մասին, որը կարող է լինել այն ժամանակ, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ԱՄՆ-ի զորքերը։

Ըստ «DW Turkish»-ի՝ Կուրցը «Bild» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հարևան երկրների, Թուրքիայի կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները ճիշտ վայրեր են աֆղանստանցի փախստականների համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031