
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վարչապետի պաշտոնում Միկատիի թեկնածությունը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները, խորհրդակցելով երկրի նախագահ Միշել Աունի հետ, հավանության են արժանացրել վարչապետի պաշտոնում Նաջիբ Միկատիի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 26-ին հաղորդել է Al Jazeera-ն, որի տվյալներով՝ Միկատիին աջակցել է ավելի քան 70 պատգամավոր՝ ապահովելով ձայների մեծամասնությունը:
Ավելի ուշ Լիբանանի նախագահը Միկատիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագիր է ստորագրել՝ նրան հանձնարարելով ձևավորել հանրապետության նոր կառավարությունը:
Միկատիի թեկնածությունն արժանացել է իշխանության օրենսդիր մարմնի 72 անդամի աջակցությանը: Դեմ է եղել 42 պատգամավոր: