Բաժիններ՝

«Ինֆա» թայֆունը կաթվածահար է արել Շանհայի երթևեկությունը, 360 հազար մարդ տարհանվել է

«Ինֆա» թայֆունը կիրակի կեսօրին հասել է Չինաստանի հարավ-արևելյան Չժեցզյան նահանգի ափերին: Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և կիրակի երեկոյան կհասնի Շանհայ, հաղորդում է ria.ru-ն։

Քաղաքի իշխանությունները նախազգուշացման նախավերջին «նարնջագույն» մակարդակ են հայտարարել։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Շանհայը արդեն ցիկլոնի ազդեցության տակ է․ քաղաքում քամու պոռթկումները հասնում են յոթ միավորի, փլվել են շուրջ հազար ծառեր, պոկվել են գովազդային վահանակներ և կոտրվել շենքերի ապակիներ:

Իշխանություններն արդեն ափամերձ շրջաններից տարհանել են շուրջ 360 հազար մարդկանց։ Այս պահին տուժածներ չկան:

Քաղաքի երկու միջազգային օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել բոլոր ուղևորատար չվերթները, փակվել է մետրոն, ինչպես նաև ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթեևեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031