
Թունիսում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է ևս վեց ամսով

Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են 2015 թվականի նոյեմբերից երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է Tunis Afrique Presse-ը:
Նախագահի հրամանագրով՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 19-ը:
Թունիսում արտակարգ դրությունը գործում է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ ահաբեկիչները թիրախավորել էի նախագահի անվտանգության մեքենաներից մեկը: Թունիսի մայրաքաղաքում իրականացված ահաբեկության հետևանքով մահացել էր 12 մարդ, 16-ը վիրավորվել էին: