Բաժիններ՝

ԱՄՆ-ի արևմուտքի հրդեհների ծուխը կրկին հասել է երկրի արևելյան ափ

ԱՄՆ-ի արեւմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողվող նահանգներ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության բաժանմունքը, որը պատասխանատու էրկրի արեւելքի համար։

«Արբանյակային լուսանկարները նշում են, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի արեւմուտքի բնական հրդեհների ծուխը շարժվում է երկրի հյուսիս – արեւելյան մասի երկայնքով»,- ասված է Twitter-ի հրապարակման մեջ:

Անցյալ շաբաթ արդեն Նյու Յորք ծուխ էր հասել Օրեգոնի, Վաշինգտնի եւ Կալիֆոռնիայի նահանգներից, որոնք դրանից հեռու են ավելի քան 3 հազար կիլոմետր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 26-ի երեկոյան քաղաքում ոչ մեծ մշուշ է հայտնվել, օդի մեջ խանձվածքի թույլ հոտ է զգացվում: Միեւնույն ժամանակ Մասաչուսեթսի նահանգում, որը գտնվում է Նյու Յորքից դեպի հյուսիս – արեւելք, NBC հեռուստաընկերության բաժանմունքը, նշում է, որ որոշ շրջաններ լիովին պատված են ծխով:

Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, օդի մեջ վնասակար նյութերի պարունակությունը կարող է սպառնալ ռիսկի խմբի մեջ մտնող մադանց առողջությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց էջերում զետեղում են Մասաչուսեթսի մայրաքաղաք Բոստոնի, որը պատված ծխով, եւ վառ կարմիր երանգով արեւի լուսանկարները:

Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահոյում, այժմ երկրի արեւմուտքում կրակով է բռնված ավելի քան 600 հազար հեկտար մակերեսով տարածք: 13 նահանգներում արձանագրված եւ 85 խոշոր օջախներ, տարահանվել է մի քանի հազար մարդ: Առավել ծանր իրավիճակ էստեղծվել Օրեգնում, որտեղ 160 հազար հեկտարից ավելի տարածքում հրդեհ է մոլեգնում, որն ստացել էBootleg անվանումը: Զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս