Բաժիններ՝

Չինաստանին պատուհասած ուժեղ ջրհեղեղից հետո հզոր թայֆուն է մոլեգնում երկրի ափամերձ շրջաններում

Չինաստանի արևելյան ափամերձ շրջանները կործանարար ջրհեղեղից օրեր անց հայտնվել են հզոր թայֆունի ազդեցության տակ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պետական աղբյուրին, «Ին-Ֆա» անունը ստացած թայֆունը մոլեգնում է Չժոուշան քաղաքում: Եղանակային պայմանների պատճառով կասեցվել են բոլոր չվերթներն ու երկաթուղու աշխատանքը: Բնակիչներին հրահանգվել է տնից դուրս չգալ:

Սպասվում են ուժեղ քամիներ, ծովի ալեկոծություն, կա ջրհեղեղի վտանգ: Միևնույն ժամանակ նշվում է, որ տասնյակ նավեր տարհանվել են Շանհայի նավահանգստից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինաստանի կենտրոնական շրջաններում ուժեղ ջրհեղեղ էր մոլեգնում, որը համատարած վնասներ է հասցրել ենթակառուցվածքներին, ինչպես նաև դարձել է 58 մարդու մահվան պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս