Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այդ մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

«Սկսած այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ (…) ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից:

«Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված է տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվում է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի լույսով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից:

Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել է անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքը: Բացի դանից, Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ դեռահաս ներգաղթյալներին հաճախ պահում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում երխաների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս