Առնվազն 40 մարդ է զոհվել, եւս 22-ն անհայտ կորած են համարվում այն վարարումների հետեւանքով, որոնք Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական մասի մի քանի նահանգներում առաջացել են անցած շաբաթվա վերջից չդադարող տեղատարափների հետեւանքով:
The Wall Street Journal թերթը, հղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտոնյաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասեկոսեներ է համարել հաղորդումներն այն մասին, որ իրեն ներառում են նրանց ցուցակում, ովքեր կարող են գլխավորել նախարարների կաբինետը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ առայժմ չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ։
Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը եւ նրա հրթիռամիջուկային ծրագիրն ի նկատի ուներ, երբ անցած շաբաթ արտաբերեց «անդորր՝ փոթորկից առաջ» հանելուկային արտահայտությունը:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին.
Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, եւ Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:
Հարավային Կորեայում բացվել է Ասիայի ամենաերկար ճոպանուղին: Տեսանյութում երեւում է՝ ինչ տեսք ունի տուրիստական երթուղին, տեղեկացնում է Sputnik-ը:
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով:
Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը:
Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի:
Twitter-ում Հռոմի պապի @Pontifex միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը:
Վերջերս Google կորպորացիան բացահայտել է, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների արդյունքներին ներազդելու նպատակով ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլարի գովազդ են պատվիրել:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է:
Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել է 170-ի, եւ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին է ընկնում չորս երկրների՝ Իրաքին, Իրանին, Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային:
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի վերջին Տաջիկստանում:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտության շուրջ՝ Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար:
Իրաքի դատարանը հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը:
Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Սոչիում Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին շնորհավորել է անցած ծննդյան օրվա առթիվ եւ նրան նվիրել է ալաբայի ձագ՝ Հավատարիմ անունով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:
ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի:
«Մեզ համար Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի։ Թե Ադրբեջանի նախագահի խելքին ինչ կփչի, և ինչ հայտարարություններ կանի, դա նրա մտավոր, հոգեկան և այլ վիճակի ապացույցը կարող է լինել»։