Բաժիններ՝

ԱԴԾ-ն ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցների, որոնք հարձակումներ էին պատրաստում Ինգուշիայում

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Իսլամական պետության» կողմնակիցների, որոնք հարձակումներ էին պատրաստում Ինգուշիայում ոստիկանության աշխատակիցների վրա: Այդ մասին հաղորդել է Գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:

Նշվում է, որ նրանք ինտերնետի միջոցով կապվել են կազմակերպության մյուս անդամների հետ եւ ահաբեկչություններ պլանավորել ինքնաշեն պայթուցիկ սարքերի եւ սառը զենքի օգտագործամբ: Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավել են հրաձգային եւ սառը զենք, ինքնաշեն պայթուցիչներ եւ հրկիզիչ սարքեր, ինչպես նաեւ՝ բաղադրամասեր եւ գործիքներ՝ դրանց պատրաստման համար:

Բացի այդ, նրանց կապի միջոցներում հայտնաբերվել է նամակագրություն ԻՊ-ի անդամների հետ, որոնք հաստատում են հանցավոր մտադրությունները: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 205.5 հոդվածի 2-րդ մասով («Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը), 205.5 հոդվածի 2-րդ մասով-33 մասի 5-րդ կետով («Հանցակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեության մասնակցությանը») եւ 205.6 հոդվածով («Հանցագործության մասին չհայտնելը»), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս