Բաժիններ՝

Կիպրոսի դպրոցներում պահանջել են պատռել Աթաթուրքի մասին պատմող էջերը գրքերից

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածել են ուսուցիչները՝ տեղադրելով նաև համապատասխան հանձնարականի և գրքում Աթաթուրքի մասին պատմող «Թուրքիայի ամենամեծ հերոսը» վերնագրով նյութի լուսանկարը:

Հունական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ղեկավար Կոստաս Հաջիսավասը հայտնել է, որ առաջիկայում հարցի առնչությամբ հանդիպելու է Կրթության նախարարության պաշտոնյաների հետ, որոնցից պահանջելու է բացատրել, թե որոնք են եղել նման որոշման դրդապատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս