ԼՂ հարակից տարածքներում տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծերի իրականացումը թույլ կտա Ֆիզուլիի շրջանը վերաինտեգրել Ադրբեջանին. Փոլ Գոբլ

«Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի բացումը կմիավորի ամբողջ տարածաշրջանը»,- այս մասին ադրբեջանական Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան, գրող և քաղաքական մեկնաբան Փոլ Գոբլը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծերի իրականացումը թույլ կտա Ֆիզուլիի շրջանը վերաինտեգրել Ադրբեջանին:

«Ամենակարևոր փաստն այն արագությունն է, որով Բաքուն կարողացել է իրականացնել օդային նավահանգստի շինարարությունը, դա ցույց է տալիս, որ երկիրն ունի ռեսուրսներ նման նախագծերի արագ առաջխաղացման համար»,- նշել է Գոբլը:

«Դա օրինակ է, թե ինչ կարող է անել Բաքուն այլ տարածքներում (Լեռնային Ղարաբաղի շուրջ)»,- եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930