14-ամյա դեռահասը դանակով հասցված մի քանի վերքեր է ստացել Ֆրանսիայի դպրոցներից մեկի մերձակայքում:
1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168․am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն չեն զանգահարի, իր կարծիքը տեղի ունեցածի մասին չեն հարցնի, քանի որ իր խորհուրդներն այլևս հարկավոր չեն պատերազմի ավարտից հետո։
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը հաղթել է Արիզոնայի նահանգում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 53 մլն 416 հազարը:
Վլադիմիր Պուտինի հրամանագրում գրված է, որ պետք է ստեղծել Հումանիտար արձագանքման Միջգերատեսչական կենտրոն, որի հիմնական գործառույթը Լեռնային Ղարաբաղի շրջանները լքած քաղաքացիներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձին աջակցելն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։
Ծագումով հայ երգչուհի եւ դերասանուհի Շերն (Շերելին Սարգսյան) արձագանքել է այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մասնավորապես, աստղը հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցավոտ» զիջումների մասին։
Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը:
Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առցանց-հանդիպման ընթացքում ուսանողներին պատմել է, որ COVID-19-ի համավարակի պատճառով իր անհատական աշխատանքային շփումները կրճատել է «մինչեւ առավելագույն անհրաժեշտ մակարդակ»:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան դուրս է գրվել հիվանդանոցից:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ և ամենատարեց նախագահը։
Ջո Բայդենը, որը, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ Ռոն Քլայնին կնշանակի Սպիտակ տան վարչակազմի ղեկավար:
45 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով էլ չկարողացավ վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները Վենեսուելայում ընթանում են շատ լավ:
ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը նոյեմբերի 11-ին հայտարարել է այն մասին, որ այն քվեաթերթիկները, որոնք տրվել են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, վերահաշվելու են ձեռքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահություն է հայտնել, որ իշխանությունը երկրում մնալու է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:
Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:
Շվեդիան, որը տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին:
Աշխարհը հայտնվել է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի է նոյեմբերի 10-ին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում:
Ամերիկացի զինվորականներ են տուժել ուղղաթիռի ընկելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում է եւ կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, որը հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: