
Պայթյուն է տեղի ունեցել Լեհաստանի զինագործարանում. Polsat

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին հաղորդում է Polsat հեռուստաալիքը:
«Mesko զինագործարանում ճայթել են պայթուցիկ նյութերը: Պայթյունից զոհվել է 41-ամյա մի կին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում էր պայթուցիկ նյութերը:
Mesko-ն զինամթերքի եւ հրթիռների արտադրող է, ինչպես նաեւ համալրող մասեր էարտադրում աշխարհի խոշորագույն զինագործական ընկերությունների համար:
Սկարժիսկո-Կամեննայա քաղաքի գործարանում արտադրվում են այդ թվում՝ Grom եւ Piorun դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: