Բաժիններ՝

Լեհաստանը Բելառուսում 10.000 միգրանտ է հաշվել, որոնք ձգտում են անցնել ԵՄ

Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն:

Լեհաստանի սահմանապահ ծառայության պետ գեներալ Տոմաշ Պրագան սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ վերջին օրերին գրանցվել է լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ, հաղորդել է «Լեհական ռադիոն»:

Այսպես սեպտեմբերի 4-ին սահմանապահ ծառայությունը կանխել է 215 մարդու կողմից սահմանի անօրինականորեն հատումը, սեպտեմբերի 5-ին՝ եւս 152-ի, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ 59-ի:

Պրագան հավելել է, որ հանցավոր սխեմաներին մասնակցում են միջազգային խմբավորումները, որոնք փորձում են Ասիայի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտներին տեղափոխել Արեւմտյան Եվրոպա:

«Շատերն ասում են, որ ցանկանում էին մեկնել եղբոր, քրոջ կամ ազգականի մոտ եւ չեն իմացել, որ իրենց ճանապարհին դեռ ընկած էԼեհաստանը եւ կա սահման»,-ասվում է հաղորդագրության մեջ: Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը Մինսկին մեղադրում են փախստականներին մինչեւ ԵՄ-ի արտաքին սահման կազմակերպված փոխադրելու մեջ: Բոլոր երեք երկրները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Բելառուսի հետ սահմանի վրա: Մայիսի վերջին այն բանից հետո, երբ արեւմտյան երկրները խստացրեցին Բելառուսի դեմ պատժամիջոցները, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս