Բաժիններ՝

Հայտնի է դարձել, թե որտեղ է մեկնել Քադաֆիի որդին բանտից ազատվելուց հետո

Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, դուրս է եկել Տրիպոլիից բանտից, ինչից հետո ուղեւորվել է Թուրքիա: Այդ մասին, հաղորդել է Libyan Observer հրատարակությունը:

Լիբիայի նախկին ղեկավարի որդին 2011 թվականի իրադարձություններից հետո փախել է Նիգեր, բայց 2014 թվականին նրան հանձնել են լիբիական իշխանություններին: Նա հայտնվել է ճաղերի հետեւում՝ 2011 թվականին տեղի ունեցած բողոքի գործողությունների մասնակիցների դեմ «հանցագործությունների մեղադրանքով»:

Նրան մեղադրել են 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ Ռայանիի սպանության մեջ: 2018 թվականին դատարանը նրա վրայից հանել է սպանության մեղադրանքը: Սաադի Քադաֆին եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ 2001-2002 տարեշրջանում երկրի առաջնության լավագույն ռմբարկու:

2003-2007 թվականներին հանդես է եկել իտալական տարբեր ակումբների օգտին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Քադաֆիի որդին ցանկանում է վերականգնել Լիբիայի միասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս