Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն թալիբներին մեղադրել է միջազգային պահանջները չկատարելու մեջ

«Թալիբան» շարժումը, որը հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, չի կատարում պահանջները, որոնք ավելի վաղ առաջադրվել էին համաշխարհային հանրակցության կողմից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«Միջազգային հանրակցության պահանջները, որոնց մասին Ֆրանսիան քանիցս հիշեցրել է, առավելագույնս հստակ են. մարդկանց անվտանգ և անարգել մեկնում, որոնք ցանկանում են հեռանալ Աֆղանստանից, հումանիտար օգնությունից օգտվելու ազատ հնարավորություն, հրաժարում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերից, մարդու իրավունքների, մասնավորապես կանանց իրավունքների հարգում, և անցումային կառավարության ստեղծում՝ Դոհայի բանակցությունների շրջանակում: Մենք չենք կարող արձանագրել, որ այդ պահանջները կատարվում են: Հարկ չէ խոսքերով գործել»,-սեպտեմբերի 8-ին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Փարիզում գնահատում նոր կառավարության կազմը, որը հայտարարվել է թալիբների կողմից, և նրանց հետ երկխոսության հնարավորությունները:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, և հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ և գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս