Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ ի պատասխան այնտեղից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկների, որոնք հրդեհներ են առաջացրել երկրի հարավում: Այդ մասին հաղորդել են Իսրայելի զինվորականները:

«Այն ժամանակ, երբ իսրայելացիները պատրաստվում էին այսօր տոնել հրեական Ամանորը, ՀԱՄԱՍ-ը հրկիզիչ խառնուրդով օդապարիկներ է արձակել եւ հրդեհներ բորբոքել Իսրայելում (…): Ի պատասխան մենք հարվածներ ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռներ արտադրող գործարանին եւ Գազայի ռազմական համալիրին»,-ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Ճշտվում է, որ թիրախներից մեկը դարձել է Հան-Յունիսում գտնվող բետոնի գործարանը: Զինվորականները հայտարարել են, որ բետոնը, որն արտադրվում է այս գործարանում, օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի շինարարության համար:

Հաղորդագրության մեջ նշում է, որ Իսրայելի կողմից գրոհի ենթարկված օբյեկտները գտնվել են Գազայի հատվածի բնակելի շրջանի կենտրոնում՝ մշակութային օբյեկտների, մզկիթների եւ ջրային կառույցի հարեւանությամբ: Ավելի վաղ սեպտեմբերի 6-ին Շաար հա Նեգեւի տարածաշրջանային խորհրդում երեք հրդեհ էր բռնկել: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք առաջացրել են հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, որոնք արձակվել են Գազայի հատվածից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս