Բաժիններ՝

Կամչատկայի հարավում լիճն ընկած զբոսաշրջիկներով լի ուղղաթիռը ափ են դուրս բերել

Մի-8 ուղղաթիռը, որը Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճն էր ընկել զբոսաշրջիկների հետ միասին, սեպտեմբերի 6-ին դուրս են հանել ափ. արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը իր տելեգրամ-ալիքում զետեղել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է այդ գործողությունը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են թեւավոր ուղղաթիռը դուրս բերում ափ:

Ճզմված է Մի-8-ի առջեւի մասը, կոտրված ընկած է պոչը եւ բացակայում են հետեւի փեղկերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարության մասնագետները լճի հատակից պոնտոնային կոնստրուկցիայի օգնությամբ բարձրացրել են ուղղաթիռի ֆյուզելյաժը:

«Ներկայում լճի հատակից ափ են հանել ուղղաթիռը, հետաքննիչները զննում անցկացնելու համար մեկնել են այն վայրը, որտեղ բարձրացրել են օդանավը»,-սեպտեմբերի 6-ին հաղորդել է մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ քրեական գործով հետաքննությունը շարունակվում էհարցաքննվել են անձնակազմի՝ ողջ մնացած անդամները, Կրոնոցկու արգելոցի աշխատակիցները, որոնք օգնություն են ցուցաբերել ուղղաթիռի ուղեւորներին փրկելու գործում, որպես վկա հարցաքննվել է «Վիտյազ-Աերո» ավիաընկերության ավիացիոն էսկադրիլիայի հրամանատարի տեղակալը, որն այդ նույն օրը Մի-8-ով թռիչք է իրականացրել աղետի ենթարկված ուղղաթիռի հետ զուգահեռ: Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ էին, ընկել էամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:

Ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս