
Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիան ցրելու համար. «Ֆրանսպրես»

Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Սեպտեմբերի 7-ին ավելի վաղ հաղորդվել է, որ Քաբուլում աֆղանցիները բողոքի ակցիայի են դուրս եկել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի՝ թալիբների հրավերով Աֆղանստանի մայրաքաղաք այցելելուց հետո:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը, ակցիան մեկնարկել են Քաբուլից դեպի հյուսիս եւ անցել մինչեւ Պակիստանի դեսպանություն:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը Աֆղանստանի բնակչությանը կոչ էր արել ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներից ու ցույցերից, քանի որ երկիրը «նոր է դուրս եկել ճգնաժամից»: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին: Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները: