Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ
Մեքսիկայի հարավարեւմտյան Գերերո նահանգում տեղի ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաքում:
Այդ մասին հաղորդել է տեղի Սեյսմոլոգիական ծառայությունը:
Նախնական տվյալներով զոհվել է մեկ մարդ:
«7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ակապուլկոյից 11 կիլոմետր դեպի հարավ-արեւելք տեղական ժամանակով 20:47-ին (Երեւանի ժամանակով 05:47-ին)՝ տասը կիլոմետր խորության վրա»,-ասվում է մամուլի տեղեկագրում: Զոհվածի մասին հայտարարել է Գերերո նահանգի նահանգահետ Էկտոր Աստուդիլիոն:
«Հենց նոր ինձ հաղորդեցին Կոյյուկեում մեկ մարդու զոհվելու մասին, նրա վրա սյուն է ընկել»,-պատմել է նա, հավելելով, որ տուժածների եւ զոհերի մասին այլ տեղեկատվություն առայժմ չկա, թեեւ իշխանությունները շատ հաղորդագրություններ են ստանում նյութական վնասների մասին: Մեխիկոյի քաղաքագլուխ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ երկրաշարժն ավերածություններ չի առաջացրել մայրաքաղաքում:
«Ոստիկանությունը երեք շրջաթիռ է կատարել քաղաքի վրա եւ վնասներ չի գրանցել»,-ասել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ առանձին շրջաններում լույս չկա, բայց վերականգնողական աշխատանքներն արդեն տարվում են:
Ամբողջ երկրում առանց էլեկտրականության էմնացել մեկուկես միլիոն մարդ, դա սպառողների ընդհանուր թվի 13 տոկոսն է:
Մյուսներից ավելի շատ տուժել են Մեխիկո, Գերերո, Մորելոսե եւ Օախակե նահանգները: Քաղաքացիներին ազդարարել են հնարավոր հետցնցումների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: