Աշխարհում 2016 թվականին թերսնուցվող մարդկանց թիվը հասել էր 815 միլիոնի, ինչը 38 միլիոնով ավելի է 2015 թվականի ցուցանիշից:
Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ:
Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ մասնակցելու է 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին:
«Այս հանդիպումը փոխկապակցված էր Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, որի հռչակագրի վերջնական տարբերակի շուրջ դեռ բանակցություններ են գնում»:
Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ ծնողներս ի վիճակի չեն վճարել իմ ուսման վարձը: Չնայած մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտն էի, սակայն ինձ տուն ուղարկեցին գումար չունենալու պատճառով… Սա շատ ցավալի էր այդ տարիքում, քանի որ սիրում էի դպրոցը և հուսահատորեն ցանկանում էի շարունակել ուսումս:
Ավելի վաղ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը նշել էր, որ պատրաստվում է ելույթ ունենալ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ժնևում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետընթաց գրանցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, շվեյցարացի վերլուծաբան Նիկոլաս Հայոսը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը:
«Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին կորցնել, մեզ համարելով ռազմավարական դաշնակից՝ նա դեմ չի լինի, որ Ադրբեջանը հայտնվի իր գրպանում»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ամերիկացիների գրեթե կեսն (46 տոկոսը) այն կարծիքին Է, որ հանգուցային ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին:
Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) նոր նախագահ է ընտրվել Մեքսիկայի ներկայացուցիչ Գաբրիելա Կուեւաս Բարոնը:
Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային գործարքից, քանի դեռ դա չեն արել համաձայնագրի մյուս կողմերը
Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են Ուկրաինայում իշխանությունը զավթել ամեն գնով:
Առնվազն 45 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերը եւ Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արեւմուտքը ճարակած հրդեհների հետեւանքով:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել համաշխարհային կարգի պահպանման համար եւ մտադիր է ՉԺՀ-ն վերածել հզոր պետության:
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը ավելի քան 18 մլրդ դոլար է փոխանցել Open Society Foundations («Բաց հասարակություն») հիմնադրամին:
Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում եւ շարունակի «դեպի Եվրոպա կողմնորոշված իր ուղին»:
Հոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:
Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն իր Lincoln in the Bardo («Լինկոլնը բարդոյում») վեպով դարձել է գրական հեղինակավոր Բուքերյան մրցանակի հաղթող:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի դաշնային դատավորը կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը, որն արգելում էր քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը ութ երկրներից, ներառյալ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրներ:
«Մենք կարող ենք առաջ տանել թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի հարցը եւ այլ հարցեր, որովհետեւ մեկ առ մեկ մարդիկ վերցնում են իրենց հեռախոսները, զանգում են եւ ասում՝ սա է մեր խնդիրը, սա է մեզ համար կարեւոր եւ ուզում ենք, որ մեր ներկայացուցիչները իրենց ձայնը բարձրացնեն»:
Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երեւանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլեւ «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի եւ մյուս վարչապետերի հետ:
Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի այն գերքաղաքների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար:
«ԵՄ-ն չի կարող դեմ լինել նրան, որ Հայաստանն ատոմակայան ունենա, ավելին, կփորձի աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին, երկրի համար կենսական նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքից է կախված առաջիկա հինգ տարիների ընթացքում ՉԺՀ ուղին:
ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը, որոնք երկիր են հասել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ճանապարհով, 2016 թվականի հուլիսին հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին:
«Սա եղել է հայկական կողմի առաջարկը։ Այսինքն՝ մեր առաջարկով են ռուս գործընկերներն այս քայլին գնացել, և ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծում է ստացել` երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների հիման վրա»։