Բաժիններ՝

Հրդեհից գրեթե 150.000 դեղաչափ պատվաստանյութ է ոչնչացվել Ֆիլիպիններում

Ֆիլիպիններում կորոնավիրուսի դեմ տարբեր արտադրողների պատվաստանյութերի ավելի քան 148,6 հազար դեղաչափ է ոչնչացվել հրդեհի հետեւանքով: Հրդեհը տեղի է ունեցել Հարավային Զամբոանգայի նահանգի վարչական շենքերից մեկում։

Հանրապետության նախագահի մամուլի քարտւղար Գարրի Ռոկեն նոյեմբերի 2-ին կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ հավաստել է, որ «ոչնչացվել է պատվաստումների առվազն 100․000 դեղաչափ»:

Երկրում կորոնավիուսի դեմ պայքարի պետական նպատակային խմբի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է AstraZeneca ընկերության 9176 դեղաչափ պատրաստուկ, Moderna ֆիրմայի 14․400 դեղաչափ պատվաստանյութ, Sinovac ֆիրմայի 36․164 դաղաչափ պատրաստուկ եւ Pfizer ընկերության 88․938 դեղաչափ պատվաստանյութ: Նշվում է, որ Moderna պատրաստուկը նախատեսված էր 12-ից մինչեւ 17 տարեկան երեխաների իմունացման համար, որը պլանավորված էր նոյեմբերի 3-ին:

Ֆիլիպիններում, որի բնակչությունը գերազանցում է 109 միլիոնը, կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը հայտնաբերել են 2020 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,79 միլիոնը, բուժվել է 2,7 միլիոնից ավելի մարդ, մահացել է 43,2 հազար մարդ: Երկրում լրիվ պատվաստվել է ավելի քան 27,3 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս