
Երկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ

Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ:Այդ մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ այս պահին Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաեւ գտնվում են օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների եւ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ:
Ինչպես հեուստաալիքին հայտնել է արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության եւ մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը որոտացել է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:
Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված է 400 մահճակալ-տեղի համար եւ պատկանում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Պատահարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: