Բաժիններ՝

Ջուբայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի

Հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի, զոհվել են Հարավային Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը:

«Հինգ մարդ, ներառյալ օդաչուն եւ անձնակազմի անդամները, զոհվել են»,-գործակալությանն ասել է օդանավակայանի տնօրեն Կուր Կուոլը:

Բացի ռուսաստանցիներից, աղետի զոհ են դարձել նաեւ Հարավային Սուդանի երեք քաղաքացիներ:

Ավելի վաղ ինքնաթիռի կործանման մասին հաղորդել է Radio Tamazuj տեղական ռադիոկայանը:

Ինչպես նշում է գործակալությունը, Ան-26 ինքնաթիռը, որը պատկանում է Optimum Aviation-ին, կործանվել է Հարավային Կորեայի Ջուբա մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում իրականացրած մեկնաթռիչքից անմիջապես հետո: Նա ուղեւորվում էր երկրի հյուսիսի Վերին Նեղոս նահանգի Մաբանի շրջան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930