
Հարավային Կորեայում թռչնագրիպի օջախ են հայտնաբերել

Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: ԻՆոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ հիվանդության օջախը հայտնաբերվել է Չհունչհոն Նամդոյի նահանգի Չհոնան քաղաքում: Դա երկրում առաջին նման դեպքն է վերջին յոթ ամսվա ընթացքում:
Այդ առանչությամբ վարակի տարածման վտանգի նախազգուշաման մակարդակը բարձացվել է մինչեւ առավելագույնը, սահմանվել է լիակատար կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մետր շառավղով: 21 օրվա ընթացքում սահմանափակված է երթեւեկը մերձակա թռչնաֆերմաների միջեւ:
2016 թվականի նոյեմբերին բարձրախտածին շտամի վիրուսը հանգեցրեց թռչունների զանգվածային համաճարակի: Կորեայի Հանրապետությունում հետագա չորս ամսում ոչնչացվեց 38 միլիոն թեւ թռչուն, ինչը հանգերեց դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: