Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 7 միլիարդ պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել է 7 միլիարդը: Դրանց ավելի քան կեսը բաժին է ընկնում երեք երկրների՝ Չինաստանին (2,3 միլիարդ), Հնդկաստանին (1,1 միլիարդ) եւ ԱՄՆ-ին (0,4 միլիարդ), վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա։

Այս պահին մարդկանց ներարկվել է COVID-19-ի դեմ 7,001 միլիարդ դաղաչափ պատվաստանյութ: Որոշել, թե մոլորակի վրա քանի մարդ է անցել պատվաստման լրիվ բուժընթացը, առայժմ հնարավոր չէ, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն քովիդի դեմ պատվաստանյութերի հավաստագրված դեղաչափերի քանակի մասին եւ կատաված պատվաստումների թիվը:

Ըստ որում աշխարհում պատվաստման տեմպերը նվազում են. պատվաստումների նախորդ մեկ միլիարդը կատարվել է 29 օրում, իսկ նոր մեկ միլիարդին հասնելու համար պահանջվել է 37օր: Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մալթայում արդեն պատվաստված է բնակիչների ավելի քան 90 տոկոսը: Իսկ այնպիսի պետությոններում, ինչպիսիք են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսլանդիան, Կամբոջան, Կատարը, Իսպանիան, Սինգապուրը, Բրունեյը եւ Հարավային Կորեան արդեն թեկուզեւ մեկ բաղադրիչով է պատվաստվել բնակչության ավելի քան 80 տոկոսը:

Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 50,9 միլիոն լրիվ ցիկլի պատվաստում, իսկ առաջին բաղադրիչով պատվաստում են կատարել 56,8 միլիոն անգամ: Ըստ որում երկրում քովիդի դեմ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում է 46,8 տոկոս:

Աշխարհում շրջանառության մեջ են գտնվում կորոնավիրուսի դեմ տասնյակից ավելի պատվաստանյութեր, այդ թվում ռուսական «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը», «էպիվակկորոնան» եւ «Կովիակը», Միացյալ Նահանգների Pfizer կոնցեռնի եւ վերջնիս գերմանական գործընկեր BioNTech-ի, AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի Sinovac եւ Sinopharm ընկերությունների պատրաստուկները, հնդկական Covaxin-ը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Moderna եւ Johnson & Johnson մշակողների արտադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս