Բաժիններ՝

Ալժիրը կդադարեցնի Մարոկոյի տարածքով Իսպանիա գազամատակարարումները

Ալժիրի ղեկավար Աբդելմաջիդ Թաբունը հայտարարել է Մարոկոյի տարածքով անցնող Մաղրիբ-Եվրոպա գլխավոր գազատարի միջոցով Իսպանիային գազի մատակարարումները դադարեցնելու մասին: Այդ մասին ստացել է 2011 թվականի հուլիսի 31-ին կնքված այն պարտավորագրի մասին հաշվետվությունը, որը Sonatrach ազգային ընկերությունը կապում է Մարոկոյի էլեկտրաէներգիայի եւ ջրի վարչության հետ, եւ որի ժամկետը լրանում է 2021 թվականի հոկտեմբերի 31-ի կեսգիշերին… Ալժիրի նկատմամբ Մարոկոյի Թագավորության ագրեսիվ գործողությունների հետեւանքով, որոնք խարխլում են ազգային միասնությունը, հանրապետության նախագահը Sonatrach-ին կարգադրել է դադարեցնել առեւտրային հարաբերությունները Մարոկոյի ընկերության հետ եւ չերկարացնել պարտավորագիրը»,-թերթը մեջբերում է գրասենյակի հայտարարությունից մի հատված:

Ինչպես հաղորդում է MAP գործակալությունը, Մարոկոյի ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ գազատարի փակումը մոտ ապագայում սոսկ աննշան կերպով կազդի ազգային էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի վրա:

«Հաշվի առնելով Մարոկոյի հարեւանների հետ հարաբերությունների բնույթը եւ կանխատեսելով այդ որոշումը՝ մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել երկրի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար»,-գործակալությունը մեջբերում է անում ընկերության մամուլի տեղեկագրից:

Մաղրիբ-Եվրոպա գազատարը, որն Ալժիրը Մարոկոյի միջոցով միացնում է Իսպանիայի հետ, գործարկվել է 1996 թվականին: Օգոստոսին Ալժիրի ԱԳ նախարար Ռամթան Լամամրան հայտարարել է, որ Ալժիրը դիվանագիտական հարաբերությունները խզում է Մարոկոյի հետ՝ վերջերս թագավորության կողմից թշնամական գործողությունների պատճառով, որոնք շարունակվում են մինչեւ ներկա ժամանակներս: Ռաբաթում այդ որոշումը համարել են «չարդարացված», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս