
ԱՄՆ-ն ավելի քան 330.000 դեղաչափ Johnson & Johnson պատվաստանյութ է նվիրել ԿԱՀ-ին

ԱՄՆ-ն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության պատվաստանյութի ավելի քան 330 հազար դեղաչափ է առաքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ): Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Twitter-ի՝ իր էջում։
«Մենք (ԱՄՆ-ը) Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ենք առաքել 336 հազար դեղաչափ կորնավիրուսի Johnson & Johnson-ի պատվաստանյութ՝ (այդ երկրին) մեր ընդհանուր նվիրատվությունը հասցնելով մինչեւ 638 400 դեղաչափի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատվաստանյութերը տրամադրվել են COVAX միջազգային մեխանիզմի միջոցով այլ երկրներ ամերիկյան պատվաստանյութերի ուղարկման՝ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարած ծրագրի շրջանակում եւ ուղղակիորեն կորոնավիուսային վարակի տարածման դեմ պարքարի օգնության շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: