Բաժիններ՝

Երկու ինքնաթիռ է բախվել Հանոյի օդանավակայանում. VN Express

Երկու ինքնաթիռ է բախվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում. ոչ ոք չի տուժել: Այդ մասին հաղորդել է VN Express տեղական հրատարակությունը:

Հրատարակությունը գրում է, որ վիետնամական Bamboo Airways ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Հանո-Ֆուկուոկ երթուղով: Երբ այն ընթացել է թռիչքա-վայրէջքային գոտով, պոչով հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին:

Ըստ հրատարակության տվյալների, երկու ինքնաթիռներն աննշան վնասվածքներ են ստացել, իսկ ուղեւորներին, որոնք մեկնում էին Ֆուկուոկ, տեղափոխել են մեկ այլ չվերթ: Միջադեպի հետեւանքով նրանց մեկնաթռիչքն ուշացել է մոտավորապես երկու ժամ:

Վիետնամի քաղավիացիայի վարչության ղեկավար Դին Վիետ Տխանգը հայտնել է, որ օդաչուն, ով թույլ է տվել սխալը, անփութության պատճառով աշխատանքից հեռացվել է նախքան պաշտոնական հետաքննություն անցկացնելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930