Բաժիններ՝

Քաբուլում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է թալիբների զորապետերից մեկը. AFP

«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը նոյեմբերի 2-ին զոհվել է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողոթյան հետեւանքով: Նոյեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով շարժման մի աղբյուր։

«Երբ մենք տեղեկատվություն ստացանք, որ հոսպտալը (…) ենթարկվել է հարձակման, Քաբուլի զորակազմի հրամանատարն անմիջապես շտապեց պատահարի վայր,- AFP-ին պարզաբանել է «Թալիբանի» աղբյուրը:- Ավելի ուշ մենք իմացանք, որ նա զոհվել է հիվանդանոցի մոտ բախումների ժամանակ»:

Գործակալության տվյալներով՝ Մոխլիսը թալիբների ամենաբարձրաստիճան պաշտնյան է որն սպանվել է այն ժամանակվանից ի վեր, երբ շարժման անդամներն Աֆղանստանում իշխանության գլուխ անցան օգոստոսի կեսերին:

Ինչպես հայտնում է AFP-ն, առնվազն 19 մարդ է սպանվել, եւս 50-ը՝ վիրավորվել Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետեւանքով: Իր հերթին Իրանի Press TV հեռուստաալիքը տեղեկացնում է 25 զոհվածների մասին:

Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումները կատարվել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս